«ՀՀ նախագահական նստավայրը, պարզ­վում է, կրծողների թիրախում է հայտնվել և դրանց դեմ պայքարի կարիք ունի: Այդ միջոցառումը կազմակերպելու համար նախագահի աշխատակազմը գնում է հայտարարել: Շրջակա միջավայրի վնասազերծման ծառայությունների ձեռքբեր­ման նպատակով հայտարարված գնման պայմանագիրը երեկ է ստորագրվել: Ծառայության համառոտ նկարագրու­թյունն այսպիսին է՝ պայքարը կազմա­կերպել մեխանիկական (թակարդներ, սոսնձե բռնիչներ) և քիմիական (ՀՀ-ում թույլատրված թունաքիմիկատներով՝ բրոմոդիալոն, բրոդիֆակում և այլն) մեթոդներով: Ուշագրավ է, որ դեռատիզացիոն՝ կրծողների վնասազերծման աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է կատարվեն սպասարկող կազ­մակերպության բանվորական ուժերով և միջոցներով: Այսինքն՝ նախագահա­կանի աշխատակիցները զերծ կմնան կրծողներին անձամբ որսալու էքստրեմալ զբաղմունքից: Այդ գործը նրանց փոխարեն կանի «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ն, ինչի համար, ըստ գնման պայմանագրի, կհատկացվի 440 հազար դրամ: Կրծողները և դրանց դեմ պայքարը, փաստորեն, թանկ են նս­տում պետության վրա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել