«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ և՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և՛ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն:
 
Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ևս երեք օրով մեկնելու է արտերկիր»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել