Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցի սպան տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին:

2015 թվականին Թալիշի շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ադրբեջանցի սպա Քյամիլ Մուսավին կորցրեց մեկ աչքը և մեկ ոտքը: Հայկական բանակի զինծառայողները չներեցին թշնամու ահաբեկիչ սպայի հարձակումը և որպես պատիժ զրկեցին նրան մեկ աչքից, որպեսզի ամբողջ կյանքում հայելու մեջ նայելիս նա հիշի, որ չի կարելի հարձակվել խաղաղ ծառայություն իրականացնող զինվորների վրա: Սպան ադրբեջանական բանակի, ոչ ավել, ոչ պակաս, հետախույզ էր՝ ավագ-լեյտենանտ զինվորական կոչումով:

Իրեն վստահված առաջադրանքը տարիներ առաջ ձախողելուց հետո Քյամիլը դարձավ ազգային հերոս: Ռամիլ Սաֆարովից հետո մենք իհարկե չենք զարմանում նման դեպքերից, սակայն մարտական գործողությունը ձախողած հերոս սպա ունենալը մեկ քայլ առաջ էր Ադրբեջանի համար:

Ավագ-լեյտենանտին այնքան են հերոսացրել, որ վերջինս մտածում է, թե ինքը նույնիսկ կարող է այլ զինվորների ոգեշնչման աղբյուր դառնալ: Տեսանյութի մեջ մեկաչքանի «հերոսը» կոչ է անում թուրք զինվորներին կռվել հանուն հայրենիքի ու չխնայել կյանքը, ապա ավելացնում է, որ ինքը մատրաստ է նաև իր մարմնի մյուս մասերը կորցնել հանուն թուրք ժողովրդի:

Հիմա երևի թուրք զինվորները նստած մտածում են՝ արդյո՞ք իրենք ցանկանում են մեկ աչքով ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել