Tert.am-ը գրում է.

Նախ պետք է տեսնել, թե ինչը կարող է զսպել իշխանություններին գնաճի հարցում, ինչ պետք է լինի, որ իշխանությունները զիջումների գնան. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի ակցիաներին՝ ընդդեմ թանկացումների: 

Նա գտնում է, որ եթե որևէ ըմբոստություն չլիներ, ապա հասարակությունը, լսելով ԱԺ հանձնաժողովի նախագահներին, կառավարության անդամներին, միայն մեկ բան կիմանար, որ իրականում գնաճ չի եղել, քանի որ իշխանությունները որևէ գնաճ չեն տեսնում:

Իգիթյանին նույնիսկ զարմացնում է գնաճի հետ կապված այն հարցադրումը, թե թանկացումը կարող է լինել օբյեկտիվ ու սուբյեկտիվ:

«Ասում են՝ ի՞նչ է եղել որ, ակցիզային հարկ է բարձրացվել, «Հարկային օրենսգիրք»-ն է փոխվել և այլն: Այնպես են ասում, կարծես իրենք չեն արել, ու դա վերևից է իջել՝ ԵՄ-ն կամ Պուտինն են բերել տվել: Իրենք են գրել, ի՞նչ է՝ չգիտեի՞ն, որ խնդիրներ է առաջանալու: Ո՞վ չգիտի, որ հատկապես անուղղակի հարկերով բյուջեն լցնելը կբերի ուղղակի թանկացումների, որովհետև անուղղակի հարկերը սպառողի գրպանից են վճարվում»,- ասաց նա:

Իգիթյանը գնաճի հետ կապված ընդվզումը «Ելք»-ի ակցիաների շրջանակից դուրս էլ դիտարկեց, որովհետև գտնում է, որ այսօր իշխանությունները վտանգ չեն տեսնում կամ չեն կաշկանդվում ընդդիմությունից՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական:

Սակայն նա շեշտեց՝ իշխանությունը, իհարկե, վախենում է հասարակության ըմբոստությունից: Այս համատեքստում նա պատահական չի համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ գնաճի հետ կապված հայտարարությունները և խորհրդարանական լսումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել