Armtimes.com-ը գրում է.

Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը առաջին անգամ մայրենի լեզվով հարցազրույց է տվել: Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա խոսել է իր ապագա ծրագրերի, խառը մենամարտերում հանդես գալու մասին: Նշել է, որ ցանկանում է, որ խառը մենամարտերը Հայաստանում սիրեն նույնքան, որքան ըմբշամարտը: Զրույցից մի հատված նա հրապարակել է ինստագրամի իր էջում: Տեսանյութին կից նաեւ գրել է, որ պետք է շարունակի սովորել:

«Առաջին հարցազրույցը մայրենի լեզվով: Եզրակացությունը հետեւյալն է՝ սովորել, սովորել, եւ եւս մեկ անգամ սովորել: Եթե նպատակ ես դնում, կարող ես հասնել դրան: Այնպես որ առա՛ջ ընկերնե՛ր»,- գրել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել