Շեֆիլդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները եկել են եզրակացության, որ կանայք շախմատ խաղում են տղամարդկանցից ոչ վատ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում։

Նման եզրակացության գալու համար մասնագետները վերլուծել են 2008-2015թթ․ Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշի տվյալները։ Ծանոթանալով ավելի քան 5 մլն պարտիաների արդյունքների հետ, որոնցում պայքարել են տարբեր սեռերի 160 խաղացողներ, նրանք պարզել են, որ կանայք ավելի հաճախ են հաղթել, քան տղամարդիկ, սակայն տղամարդկանց ընդհանուր վարկանիշն ավելի բարձր է եղել։

Գիտնականների կարծիքով՝ դա կօգնի նվազեցնել գենդերային խտրականությունը շախմատում և բարձրացնել կանանց վստահությունը տղամարդկանց հետ խաղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել