Բրիտանական Vogue հանդեսի մարտ ամսվա համարի համար մոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների լուսանկարը սուր քննադատություն է հարուցել սոցիալական ցանցերում: Լուսանկարը, որտեղ քույրերը պատկերված են մերկ՝ իրար հանգուցված ոտքերով, համացանցի օգտատերերը որակել են սոսկալի, նողկալի եւ մտահոգիչ:

Այդ մասին հայտնել է Fox News-ը: Լուսանկարը հրապարակվել է հունվարի 30-ին բրիտանական Vogue-ի Twitter-օգտահաշվում: Օգտատերերերը նշել են, որ քույրերի այդ կեցվածքը զուգորդվում է արյունապղծության հետ: Ոմանք ուշադրություն են հրավիրել, որ լուսանկարում Բելլայի դեմքը գործնականում անճանաչելի է, եւ հանդեսի աշխատակիցներին մեղադրել են Photoshop-ի կիրառման մեջ: Բելլա եւ Ջիջի Հադիդները նախկին հոլանդացի մոդել Իոլանդա Հադիդի դուստրերն են: Ջիջին, ով ծնվել է 1995 թվականին, իր քրոջից մեծ է ընդամենը 18 ամսով:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել