Աստանայում շրջանային դատարանի որոշմամբ ձերբակալվել է տեղի 36-ամյա բնակչուհին, որ մեղադրվում է իր սիրեկանին ամորձատելու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանցագործության պատճառը խանդն է եղել։

Կինն իր տղամարդու հեռախոսի մեջ կարդացել է նրա նամակագրությունը քրոջ հետ, որտեղ տղամարդը հիացական է արտահայտվել ինչ-որ աղջկա վերաբերյալ։ Բացի այդ՝ մեղադրյալը հեռախոսում այլ աղջիկների նկարներ է հայտնաբերել։ Այս մասին իմանալով՝ նա որոշել է վրեժ լուծել սիրեցյալից։ Նա կապել է տղամարդուն չորս շարֆով և սկսել է նրան հարվածել մետաղյա ձողով։ Այնուհետև նրան քնաբեր հաբեր է տվել։

Գիշերվա երկուսին կինն իջեցրել է տղամարդու տաբատը։ Նա լիդոկաին է վերցրել և ներարկիչ և ցավազրկել է նրան, իսկ ապա՝ ամորձատել։ Սակայն ընթացքում ուժեղ արյունահոսություն է սկսվել, և քանի որ կինն ինքնուրույն չի կարողացել այն կանգնեցնել, նա հագցրել է տղամարդուն և հասցրել մոտակա հիվանդանոց։ Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածին, ոստիկանները կալանավորել են կասկածյալին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել