Panorama.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ հավաստիացրեց, որ «Քեթրին գրուպի» հետ կապ չունի։

«Որպես բիզնես միջավայր և որպես բիզնեսի կարգավորում չեմ մասնակցում», - ընդգծեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է պատրաստվում ազատականացնել բանանի շուկան։

Միհրան Պողոսյանը նշեց, որ գործող կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։

«Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես ինքս հիացած եմ, թե կառավարությունը կարժ ժամանակում ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ սա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», - հայտարարեց պատգամավորը։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Միհրան Պողոսյանը շեշտեց՝ թիմը և թիմի ղեկավարը նշելու են, որ չեն գրանցում լուրջ հաջողություններ, քանի դեռ շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում այդ փոփոխությունները։

Հարցին՝  շարունակո՞ւմ է մնալ կոռուպցիայի դեմ պայքարի «դրոշակակիր», ինչպես նախկինում է հայտարարել, պատգամավորը պատասխանեց. «Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել