Ներկայացնում ենք աֆրոամերիկյան ընտանիքի, որտեղ յուրահատուկ երկվորյակներ ծնվեցին:

     

Կլեմենտինա Շիպլին իր երեխաների լուսանկարները հրապարակեց Instagram-ում: Կարճ ժամանակում երջանիկ մայրն ավելի քան 20 000 հետևորդ ունեցավ: Նրա ընտանիքում յուրահատուկ դեպք տեղի ունեցավ․ երկբջիջ երկվորյակներ Իզաբելլան և Գաբրիելան մաշկի տարբեր գույնով ծնվեցին:

Իզաբելլան բաց գույնի մաշկ ունի, Գաբրիելան՝ ավելի մուգ, քան քույրը: Լուսանկարի մեկնաբանության մեջ Կլեմենտինան պատմեց, որ երկվորյակներից մեկը հորն է նման, մյուսը՝ իր 2-ամյա քրոջը՝ Անգելինային:

Instagram-ի հազարավոր օգտատերեր հիանում են երկվորյակներով, դրական մեկնաբանություններ են անում, բարեմաղթանքներ հղում: Ոմանք էլ բացասական մեկնաբանություն են գրում:

«Իզաբելլան շատ հանգիստ և լուռ երեխա է: Նա շատ է սիրում գրկախառնվել և խուտուտ»,- նշում է մայրը:

«Գաբրիելան սողալ սովորեց 5 ամսականում, այդ ժամանակից երբեք տեղում չի նստում: Էներգիայի փոքրիկ կծիկ է, այլ կերպ չես անվանի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել