Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը:

Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը. «Դիահերձման արդյունքների համաձայն՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փորձագետներին ուղղվել են մի շարք հարցեր՝ պարզելու մահվան բոլոր հանգամանքները»,- ասաց Տռուզյանը:

Գոռ Առաքելյանի դին հայտնաբերվել է հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում: Նրա մահվան հետ կապված շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Առաքելյանը մահացել է թմրանյութի չարաշահումից:

Նա, հիշեցնենք, ամիսներ առաջ էր ազատվել պատժի կրումից՝ Սերժ Սարգսյանի ներմամբ։ Տարիներ առաջ նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու եւ մի քանի հոգու մարմնական վնասվածքներ պատճառելու համար։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվահամարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել