Ուժեղ երբեմն համարում են այն տղամարդկանց, ովքեր մարզում են մկանները, չեն ցուցաբերում էմոցիաներ, զիջումների չեն գնում: Բայց իրականում ուժն իրենից ներկայացնում է լրիվ այլ քայլեր, որոնք կապ չունեն ամուր մկանների և արցունքները զսպելու հետ:

Նա պետք է իմանա իր հարաբերությունների գինը: Երբեմն ընկերները ծաղրում են տղամարդուն, որ նա հաճախ է տեղյակ պահում կնոջն ամեն ինչ: Ուժեղ տղամարդիկ իրենք էլ կծիծաղեն դրա վրա, բայց չեն փոխի պահվածքը: Կնոջ կրունկի տակ լինելը կամքի բացակայությունն է, ոչ թե կնոջը հարգելն ու տեղյակ պահելը:

Ուժեղ տղամարդուն տպավորում, այլ ոչ թե վախեցնում է ուժեղ կինը: Իրենց ուժն ունենալով՝ նրանք չեն փորձում ինքնահաստատվել կնոջ հաշվին և նրան իրենց ենթարկել: Ուժեղ տղամարդը գնահատում է իր կնոջ կամքի ու բնավորության ուժեղ կողմերը և չի փորձում ճնշել դրանք:

Նա երբեևէ որևէ մեկի սերը չի ընդունում որպես պարտավորվածություն: Նա գիտի, որ սերը պարգև է, ինչի համար պետք է պայքարել: Նա գնահատում է իր ունեցածը և փորձում ամեն կերպ արժանանալ ավելիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել