Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը և Ֆինլանդիան զարգացրել են կայուն գործընկերային հարաբերություններ՝ խարսխված ընդհանուր արժեքների, վստահության և փոխօգնության պատրաստակամության վրա։

Բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի հավասարակշռված քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ, միաժամանակ շահագրգռված ենք առավել խորացնելու մեր քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել