Life.tert.am-ը գրում է.

«Վերջին գործարքը» 24 մասանոց հեռուստանովելի մասին  Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհի Մերի Հակոբյանն այստեղ մարմնավորում է բացասական կերպարի։  Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս կերպարը խաղալն իր համար շատ հետաքրքիր էր։

«Կերպարս որքան էլ բացասական էր, ինձ շատ հետաքրքիր էր մարմնավորել այն, որովհետև հերոսուհիս պատմություն ունի։ Նա ունի իր արդարացումը, քանի որ որոշակի ճանապարհ անցնելու արդյունքում է վատը դարձել: Հանգամանքների բերումով նա սովորել է, որ միշտ գոյություն պահպանելու խնդիր ունի։ Նկարահանումների ընթացքում ես այնքան էի մտել այդ ամենի մեջ, որ նկարահանումից հետո մնում էի կերպարիս ազդեցության տակ։ Տեսարանները հոգեբանական աշխատանք էին պահանջում։ Երբ դերասանը դրան հասնում է իր էմոցիաների, ոչ թե տեխնիկական աշխատանքի միջոցով, դժվարությամբ է դուրս գալիս այդ վիճակից»,– ասաց Մերին։

Երիտասարդ դերասանուհին բացասական կերպար խաղալու փորձ ունեցել է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, «Դոմինո» սիթքումում։ Ասում է` «Վերջին գործարքն» իր պրակտիկայի այն նախագծերից էր, որը հուզական առումով շատ հարուստ էր։

 

 

Մերին նախկինում ասել էր, որ չի նկարահանվի համբույրի ու բաց տեսարաններում, սակայն «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելում կոտրեց իր համար իր իսկ սահմանած կարծրատիպը և նկարահանվեց համբույրի ու բաց տեսարաններում։ «Վերջին գործարքում» ևս հեռուստադիտողները կտեսնեն նրա մասնակցությամբ համբույրի ու բաց տեսարաններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել