Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ժամանեց Գիտությունների ազգային ակադեմիա: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են անցնում հանդիպումները, նշեց՝ շատ լավ: Նա կրկին ժամանակ խնդրեց վերջնական պատասխանի համար մինչեւ բոլորի հետ հանդիպումները կավարտվեն:

Արմեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ընդմիշտ է գալիս Հայաստան, ոչ թե կարճ ժամանակով:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հացին՝ թե կինը Daily mail-ի հետ զրույցում ասել է, որ իր երեխաներն իրենց համարում են բրիտանացիներ, ինչպե՞ս է պատկերացնում իր երեխաների այստեղ ընդմիշտ ապրելը, Արմեն Սարգսյանը նկատեց, որ կինը Daily mail-ին տված հարցազրույցում ոչ թե ասել է, որ իր տղաները իրենց բրիտանացի են համարում, այլ՝ Բրիտանիայում ապրելով՝ բրիտանացիներ են, Հայատանում ապրելով՝ հայաստանցիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել