Եթե դուք բավական երկար եք շփվում Ձկներ նշանի տակ ծնված մարդկանց հետ, հավանաբար կհամաձայնեք, որ նրանց բավական դժվար է հասկանալը: Շատերը կխոստովանեն, որ հաճախ պատկերացում անգամ չեն ունեցել, թե ինչ է տեղի ունենում այդ մարդկանց գլխում:

Ահա ներկայացնում ենք 15 պատճառ, թե ինչու է Ձկներին այդքան դժվար հասկանալ, և ինչու է դա նրանց ավելի հետաքրքիր դարձնում:

1. Սա կենդանակերպի 12-րդ նշանն է

Ձուկը կենդանակերպի ամենավերջին նշանն է, և դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր ծնվել են այս նշանի ներքո, օժտված են բոլոր մնացած 11 նշանների հատկություններով:

Հենց այդ պատճառով հարկավոր է մեծ ջանք թափել, որպեսզի հնարավոր լինի վերլուծել Ձկների զգացմունքները:

Ձկները բավական անվճռական են, նույնիսկ մանրուքներում: Նրանք այն ընկերներն են, որ միշտ ասում են «ԱՅՈ», բայց հետո հրաժարվում իրենց խոսքերից:

Տարբեր բնավորությունների գծերի մարտը բերում է նրան, որ Ձկները սկզբից մտածում են, իսկ հետո՝ զգում: Ձկները կարող են լինել բավական իմպուլսիվ, բայց, այնուամենայնիվ, նրանք նախ մտածում են, հետո նոր՝ գործում:

Դա նշանակում է, որ նրանք միշտ պատրաստ են նոր բան փորձելու, համենայն դեպս, մեկ անգամ հաստատ:

2. Ձկներն անընդհատ նոր տպավորությունների որոնումներում են

Ինչպես արդեն ասել էինք, Ձկները նոր փորձի կարիք ունեն, և նրանք միշտ երջանիկ են, երբ գտնում են նրան, ով պատրաստ է իրենց ընկերակցել:

Նրանք պատրաստ են հարաբերություններ պահպանել ակտիվ, վճռական և բաց մարդկանց հետ:

Եթե Ձուկն իրեն թակարդում է զգում, նա, ամենայն հավանականությամբ կդառնա իմպուլսիվ և առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձի ամեն ինչ փոխել:

3. Նրանք կարեկցող են և առատաձեռն

Ձկների կարեկցանքը երբեմն հասնում է ծայրահեղության, բայց դա իրոք լավ գիծ է, և նրանք դա անում են բոլորովին անկեղծ:

Եթե Ձեզ գթասրտություն է անհրաժեշտ, դիմեք Ձկների նշանի ներքո ծնված ընկերոջը:

4. Ձկների համար դժվար է տարբերել իրականությունը երևակայությունից

Ձկները չափազանց երազկոտ են: Այս նշանը կառավարում են Յուպիտերն ու Նեպտունը․ վերջինս իրենից ներկայացնում է իլյուզիաներ:

Ձկները հաճախ թափառում են մի նպատակից դեպի մյուս նպատակ, և այդ նպատակները հաճախ անհնար են թվում, բայց ոչ Ձկան համար:

5. Նրանց կառավարում է էմպատիան

Ձկները շատ խորն են զգում այլ մարդկանց էմոցիաները: Դա հրաշալի որակ է, բայց այն հաճախ շփոթություն է առաջացնում նրանց էմոցիոնալ վիճակի մեջ, որովհետև նրանք անտեսում են իրենց սեփական զգացմունքները:

Եթե Ձեզ լացելու համար ուս է հարկավոր կամ անկեղծ խորհուրդ, Ձկներն ինքազոհ կերպով Ձեզ կօգնեն:

6. Նրանք ունակ են պարզ մտածելու միայն միայնության մեջ

Երբ մարդը, սենյակում փակված, մի քանի ժամ է անցկացնում, սովորաբար նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չէ, ճի՞շտ է: Բայց միայն ոչ Ձկների համար: Եթե Ձկները ստիպված են ամբողջ օրը շփվել մարդկանց հետ, ապա նրանք որոշակի չափով դա անում են ինքնաբերաբար:

Նրանց միշտ ժամանակ է հարկավոր, որպեսզի միայնակ մնան: Դա օգնում է նրանց հավաքվել մտքերով և իրենց զգալ ավելի արդյունավետ:

7. Նրանք բնույթով ինտրովերտներ են

Ավելի հաճախ դա նշանակում է, որ նրանք անընդհատ փորձում են շրջապատել իրենց նոր մարդկանցով, սակայն չեն նկատում, թե երբ են այդ նոր մարդիկ վերածվում նոր ընկերների:

Բացի դրանից՝ Ձկների համար դժվար է լինել իրական՝ մարդկանց մոտ, ովքեր նրան մտերիմ չեն:

Նրանք կարող են բավական փակ թվալ, բայց իրականում այդպիսի վարքը կապված է ի ծնե կյանքի և մարդկանց կյանքի պատմությունների հանդեպ հետաքրքրասիրության հետ:

Այսպիսով, եթե դուք նոր եք ընկերացել Ձկների հետ, դուք ստիպված կլինեք դիմանալ նրանց բազմաթիվ հարցերին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել