Կարծում եմ, որ ամերիկյան «Կրեմլի ցուցակն» ավելի կուժեղացնի Պուտինի իշխանությունը՝ զանգվածներին համախմբելով նրա շուրջը, քանի որ ռուսը եղել և մնում է կայսերապաշտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ Սամվել Կարապետյանի ներառումն այդ ցուցակում Հայաստանն ավելի է կապելու Ռուսաստանին՝ հաշվի առնելով մեր երկրում վերջինիս կապիտալ ներդրումները և ՀՀ վարչապետի հետ ունեցած ընկերական հարաբերությունը: Այնպես որ, դրանից ավելի լավ «նվեր» դժվար թե «արարեին» նույնիսկ Պուտինի շրջապատում, ինչն իր հերթին նշանակում է մեր երկրում արևմտյան արժեքների և դրանց արմատավորմանը միտված օգնությունների նպատակայնության առնվազն կասկածելի օգտակարություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել