Խտացրած կաթով ընկույզները բոլորն են սիրում դեռ մանկուց։ Սակայն մեր օրերում կան երեխաներ, ովքեր անգամ չգիտեն, թե դա ինչ համի է, քանի որ այժմ այն այդքան էլ հայտնի չէ։ Սակայն մենք ձեզ կհիշեցնենք, թե ինչպես է հարկավոր պատրասստել խտացրած կաթով ընկույզներ։

Բաղադրիչներ՝

  • 2 ձու,
  • կարագ՝ 200 գրամ,
  • շաքար՝ 150 գրամ,
  • ալյուր՝ 300-350 գրամ,
  • սոդա՝ 0,5 թեյի գդալ,
  • քացախ՝ 1 թեյի գդալ,
  • խտացրած կաթ՝ 1-2 տարա։

Ինչպե՞ս պատրաստել

Խառնեք ձուն շաքարի հետ (չհարել)։

Հալեցնել կարագը և ավելացնել ձվին։

Հանգցնել սոդան քացախով և ավելացնել կարագա-ձեթային խառնուրդին։ Խառնեք։

Ավելացրեք ալյուր և ձեռքերով հունցել՝ հարթ, չկպչուն խմոր։

Խմորը բաժանել ոչ մեծ չափերի գնդերի (ինչպես հունական ընկույզ)։

Տեղափոխել ֆորմայի մեջ, փակել և պատրաստել ըստ ֆորմայի ցուցումների։ Դրանք լինում են էլեկտրական և այնպիսիները, որոնք անհրաժեշտ է տեղադրել ջեռոցում։

Կարմիր ընկույզների կեսերը հանել ֆորմայից և թողնել, որ սառչի։

Լցնել խտացրած կաթով և կպցնել, որպեսզի ստացվեն ամբողջական ընկույզներ։

Եթե դուք անում եք այս ընկույզներն առաջին անգամ, ապա բաղադրիչների քանակությունը կարելի է քչացնել 2 անգամ, սակայն անհրաժեշտ է հիշել, որ նրանք գրեթե միշտ լավ են ստացվում և հրաշալի համի շնորհիվ շատ շուտ են վերջանում։

Խտացրած կաթի քանակությունը՝ 1-1,5-2 տարա, կախված է նրանից, թե ինչ խտությամբ եք այն լցնելու ընկույզների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել