««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչա­կան վարչությունից մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից: Քննիչների ազատումը կապված է վերջերս տեղի ունեցած աղմկոտ ձերբակալության հետ: Ավելի կոնկրետ՝ Ալավերդցի հայտնի քրե­ական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ: Մենք օրերս գրել էինք, որ Վահագն Աբգարյանի մեղադրանքում կա նաև պաշտոնատար անձին կաշառք տալու դրվագ: Դա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը: Հենց նույն դրվագով էլ անցնում են վերը նշված քննիչները, որոնք ազատվել են աշխատանքից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել