Operativ.am -ը գրում է

Հունվարի 29-ին, ժամը 22:38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 60-րդ կմ-ին Mercedes E320 մակնիշի 35 NV 516 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել