Կնոջ և տղամարդու հարաբերությունները բավականին բարդ են, բայց կան ընդհանուր հանգամանքներ, որոնք հանդիպում են բոլոր զույգերի դեպքում:

Տղամարդիկ կարող են մի փոքր երջանկացնել իրենց կանանց՝ հետևելով այս խորհուրդներին:

Ձեր սիրելիին անունով դիմեք: «Կյանք», «սիրտ», «մուկիկ» ու նման տարածված մականունները կանանց այնքան էլ չեն շոյում, ինչպես իրենց սեփական անունը:

Մի ուշացեք, եթե պայմանավորվել եք: Կան կանայք, որ կսպասեն իրենց սիրեցյալին բավականին երկար ժամանակ, բայց բոլոր կանայք կարծում են, որ եթե տղամարդը գալիս է ժամանակին, ապա նրա մտադրություններն իրոք լուրջ են:

Միշտ պահեք խոստումը: Խոսքերը ոչինչ չարժեն, եթե չկան քայլեր: Կանայք չկատարված խոստումն ընկալում են որպես սուտ ու խաբեություն:

Լսեք ձեր կնոջը: Կանայք շատ են սիրում խոսել և շատ հաճախ զրույցի ընթացքում փորձում են ձեզ ակնարկել ձեր բացթողումների մասին: Կնոջ խոսակցությունն ուղղակի չէ, այն լսելով կգտնեք նրա ցանկությունների բանալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել