Տղաները հրապուրվում են աղջիկներով, սակայն բոլորին չէ, որ հաջողվում է ստանալ նրանց փոխադարձ վերաբերմունքը:

Մոս Սատապորնը մի քիչ ավելորդ քաշով երիտասարդ էր, որը միշտ չէ, որ համարձակություն էր ունենում աղջկան հրավիրել ժամադրության: Մի անգամ աղջկա կողմից մերժում և կոպիտ արտահայտություն ստանալը նրան ստիպեց փոխվել:

Սկզբում նա սկսեց դիետոլոգի օգնությամբ աշխատել իր քաշի վրա, հետո սկսեց մարզասրահ այցելել: Նա հրաժարվեց արագ սննդից և սկսեց ժամանակ հատկացնել առավոտյան վազքին:

Այդ ջանքերի արդյունքները շուտով աղջկան ստիպեցին զղջալ իր մերժման համար: Մոսի ընկերները պատմում են, որ աղջիկը մի քանի անգամ փորձել է վերականգնել նրա հետ շփումը, բայց այս անգամ ինքն է մերժում ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել