Դանիացի գիտնականները հայտարարել են, որ գտել են ալերգիային «կանխարգելիչ հարված» հասցնելու արդյունավետ միջոց։ Մասնագետներն առաջարկում են ծանր ալերգիկ ռեակցիաների դեմ պայքարել դեռևս մինչև դրանց ի հայտ գալը։

Մասնագետները որոշել են արհեստկանորեն նվազեցնել IgE իմունագլոբինների ակտիվությունը, որոնց՝ մարդու օրգանիզմում պարունակության պատճառով ալերգիկ դրսևորումները կարող են ծանր ձևեր ստանալ։

Գիտնականները սովորել են մեկուսացնել IgE-ն և կանխել իմունագլոբինների ռեակցիան երկու տեսակի իմունային ընկալիչների հետ՝ CD23 և FceRI։ Ռեակցիայի բացակայությունը 90 տոկոս դեպքերում պարզապես չեզոքացնում է ալերգիկ ռեկացիան՝ բոլոր հետևանքներով։

026 sdab հակամարմինը դեռևս չի անցել հետազոտությունների ամբողջական ցիկլը, սակայն հետագայում գիտնականները կարող են սինթեզել նյութ, որի ընդունումը կազատի մարդուն ալերգիայից։

Արդեն լաբորատոր թեստավորման փուլում հակամարմինը ցույց է տվել, որ թերապիայի 15 րոպեանոց կուրսը թույլ է տալիս 30-40 տոկոսով նվազեցնել իմունագլոբինների մակարդակը, իսկ տևական թերապիայի դեպքում լիովին կվերացնի ուժեղ ալերգիայի զարգացման ռիսկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել