Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց ու տղամարդկանց` ըստ հակառակ սեռի ներկայացուցիչների։ Այս անգամ զրուցել ենք երգչուհի Նառայի հետ, որը միշտ առանձնանում է իր կերպարներով։ Իր եռյակին առանձնացնելիս Նառան հաշվի առավ, թե տարիներ շարունակ տվյալ մարդիկ ինչպես են ներկայացել հանրությանը։

Նառան նկատեց, որ հայկական շոու բիզնեսում ոճային տղամարդիկ քիչ են։ «Ինձ համար ոճային հագուստ կրելուց բացի շատ կարևոր է, որ մարդը զգա, թե ինչ է հագնում։ Մարդը պետք է իրեն հարմարավետ զգա հագուստի մեջ։ Դա պետք է իրենը լինի, որպեսզի կարողանա ինքն իրեն ճիշտ ներկայացել»,– նկատեց երգչուհին։

Ահա և նրա եռյակը.

Անդրե – Բեմում և առօրյայում իր հագուկապը արտիստին վայել է։ Դա կարող է մարդկանց դուր գալ, կարող է դուր չգալ, սակայն փաստն այն է, որ նա միշտ կարողանում է ներկայանալ որպես արտիստ։

 

Հայկո – Նրան կարող եմ նշել` որպես դասական ոճի երգիչ։ Ամեն մարդ իր տեղում պետք է լինի։ Նա իր տեղում է և չի դավաճանում իրեն։ Դա իրենն է, ինքը չի խաղում։ Միգուցե, եթե ինքը փոփոխություն աներ, չընկալվեր։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել