Տան մաքրության ժամանակ քացախի օգտագործման 5 օգտակար խորհուրդ:

1․ Պատուհաններ

Խառնուրդ պատրաստեք՝ 2 ճ/գ սպիտակ քացախ ավելացրեք 3,8 լ ջրին: Լցրեք ցողացիրով տարայի մեջ և ցանեք պատուհանների վրա: Սրբեք չոր կտորով:yksys_800_418_1_preview

2. Սպասք լվացող մեքենա

Որակյալ լվացման համար խորհուրդ է տրվում վերևի շարքում քացախի կրկնակի չափաբաժնով տարա (բաժակ) դնել և մեքենան սովորական ռեժիմով միացնել առանց սպասք դնելու: Լվացող միջոց ավելացնել պետք չէ:

3. Սրբիչներ

Առանձնապես կեղտոտ սրբիչները կարելի է մեքենայով լվալ՝ 0,5 բաժակ սպիտակ քացախ ավելացնելով: Այդ դեպքում փոշի պետք չի լինի:yksys_800_418_3_preview

4. Գորգեր

Գորգերը բոլոր տեսակի բծերից մաքրելու համար 1 ճ/գ սպասք լվացող միջոցը խառնել 1 ճ/գ սպիտակ քացախի և 2 բաժակ տաք ջրի հետ: Մաքուր սպիտակ կտորով կամ սպունգով խառնուրդը լցնել բծի վրա, լավ սրբել: Կարելի է մի քանի անգամ կրկնել, մինչև բիծն ամբողջովին մաքրվի:

5. Մթերքներ

Մրգերի և բանջարեղենի վրայի բակտերիաները և պեստիցիդները մաքրելու համար կարելի է 3 մաս ջրի և 1 մաս սպիտակ քացախի խառնուրդ օգտագործել: Լցրեք ցողացիրի մեջ և ցանեք մրգերի վրա: Հետո լավ լվացեք դրանք:yksys_800_418_2_preview

Կան իրեր, որոնք չի կարելի քացախով սրբել՝
Գրանիտե կամ մարմարե սալիկներ
Սալիկներ
Արդուկ
Հատակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել