Life.tert.am-ը գրում է.

2017-ը երգիչ Էրիկի համար բուռն աշխատանքային էր` 2 նոր տեսահոլովակ, նոր երգեր, համերգային շրջագայություններ, պրոդյուսերի և ժյուրիի փորձ XFactor նախագծում։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է առաջիկա տարվա անելիքների մասին։ Երգիչը խոստանում է, որ 2018–ին ևս մի շարք նորություններ կներկայացնի իր լսարանին։

2018–ն Էրիկը սկսել է Իրանում կայացած համերգային ծրագրով, ասում է` այս տարի նախատեսում է տարբեր համերգներով ներկայանալ նաև Երևանում և մարզերում։ Երգչի երևանյան մեծ մենահամերգից 2 տարի է անցել, երգիչն արդեն մտածում է  հաջորդ մենահամերգի մասին, սակայն նախ պետք է ծրագիրը կազմի։ Էրիկը նշեց, որ Սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած մենահամերգին կհաջորդի ավելի թեթև ու դրայվով մենահամերգ, որին ևս շատ լուրջ կնախապատրաստվի։

Առաջիկայում Էրիկը նոր տեսահոլովակ կնկարահանի, ինչպես ինքը նշեց, ուրախ, պարային, հետաքրքիր երգի հիման վրա։ Այս անգամ երգն ինքը չի հեղինակել։ Թե ինչ երգ է սպասվում, նա փակագծեր չբացեց, փոխարենը հայտնեց, որ տեսահոլովակը կնկարահանվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։

«Վերջին տեսահոլովակս` «Իմ աշխարհ եկ»–ը նոր եմ թողարկել։ Թող մի քիչ ժամանակ անցնի։ Ես այն արտիստներից եմ, որ պատրաստի տեսահոլովակ եմ ունեցել, սակայն չեմ թողարկել, որովհետև չեմ սիրում տարին 6 տեսահոլովակով «խեղդել» լսարանին և «ստիպել» անընդհատ ինձ լսել»,– նկատեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել