Ներկայացնում ենք կենդանակերպի նշանների համատեղելիությունը 2018 թ.-ին:

Աստղագուշակները գնահատեցին՝ որքան բարենպաստ կլինեն հարաբերությունները կենդանակերպի տարբեր նշանների միջև 10-բալանոց սանդղակով: Սիրո մեջ հաջողության ձեր հնարավորությունները գնահատել շատ հեշտ կլինի՝ տղամարդիկ նշված են մուգ գույնով, հորիզոնական շարքով, կանայք՝ բաց, ուղղահայաց: Փնտրեք ձեր նշանների հատումը և նայեք թվին:

Այստեղ կարևոր է հիշել, որ հարաբերությունները կարող են տարբեր փուլերում լինել: Մեկը նոր է սկսում սիրել, մյուսն արդեն մի քանի տարի ամուսնացած է:

Եթե նոր եք սիրային հարաբերություններ սկսում, բարձր միավորը նշանակում է, որ հաջողության մեծ հնարավորություն ունեք: Այդ հարաբերություններն արագ կարող եք նոր մակարդակի հասցնել: Ձեզ պետք է ռոմանտիկա, ավելի շատ հանդիպումներ: Կարելի է հույզերը չզսպել: Եթե ձեր միավորն 8-ից ցածր է, բայց 5-ից բարձր, պետք կլինի աշխատել փոխըմբռնումը կարգավորելու և ամուր հարաբերություններ կառուցելու համար: 5-ից փոքրը ոչ ամենալավ տարբերակն է սիրային կապի համար: Հնարավոր են լուրջ խնդիրներ, վստահության և ընդհանուր հետաքրքրությունների բացակայություն: Պետք կլինի հնարավորինս շատ ջանք թափել երջանիկ զույգ դառնալու համար: 1-ը կամ 2-ը բոլորովին վատ է: Այդ դեպքում նվազագույն հնարավորություններ ունեք մտերմանալու:

Նրանք, ովքեր ամուսնացած են կամ երկարատև հարաբերություններ ունեն, նույնպես պետք է զգույշ լինեն, եթե նրանց նշանների համատեղելիությունը 5-ից ցածր է: Ցածր միավորը վկայում է, որ անհամապատասխանությունն ակնհայտ կլինի: Յուրաքանչյուրն իր նպատակները կհետապնդի և առանձնահատուկ ռեսուրսներից կօգտվի, որոնք անհրաժեշտ են ամուսիններից երկուսին էլ: Պետք կլինի զիջումների գնալ, ամեն ինչում առավելագույնս դիվանագետ լինել: Նաև այդ դեպքում պետք է դադարեք սիրելիից ինչ-որ բան պահանջել: Պետք է նրան ընդունել, ինչպիսին կա: 5-8 միավորները վկայում են, որ հարաբերությունների համար ջանասիրաբար աշխատելը կպարգևատրվի: Լավագույն համատեղելիությունը 8-10 միավորներն են: Այդ դեպքում ձեզ լիակատար ներդաշնակություն է սպասվում: Իհարկե, խնդիրերից ապահովագրված չեք, բայց դրանց հավանականությունը նվազագույն է:

2018 թ., ըստ աստղագուշակության, նումերոլոգիայի, արևելյան օրացույցի, մեզ ինչ է սպասվում սիրո մեջ

2018 թ.-ը արևելյան օրացույցում նշված է որպես կայունության և հանգստության տարի: Սա նշանակում է, որ սիրո մեջ նույնպես հանգիստ և հաճելի շրջան կլինի: Այն լավագույնը կլինի մարդկանց համար, ովքեր վաղուց միասին են: Որոնողներին այս տարին առանձնակի հաջողություն չի բերի, սակայն հնարավոր է՝ գտնեք ձեզ հարմար մարդուն: Այդ երջանկությունն անսպասելի կգա: Այս տարին շատ հարմար է երեխայի ծնունդի, հարսանիքների, բնակարան գնելու համար:

Ըստ նումերոլոգիայի, եթե ձեզ ստիպեք միշտ հիշել ձեզ սիրող մարդկանց մասին, սիրային ոլորտում ձեզ առանձնակի հաջողություն է սպասվում:

Աստղագուշակության կանխատեսումները 2018 թ. համար տարբեր են, սակայն նույնպես մատնանշում են սեր փնտրելու գործում խնդիրները: Աստղագուշակները խորհուրդ են տալիս մարդկանց հանդեպ պակաս բացասական դրսևորումներ ունենալ: Հետևեք խոսքերին և հույզերին, դրանք որոշիչ կլինեն: Ձեր մտադրությունները բացարձակ կարևոր չեն լինի, մինչ աշխարհում հանգստությունն է իշխում: Ապրիլի 22-ից սեպտեմբերի 30-ին պետք չէ ծանոթանալ, սեր փնտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել