Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի պետական TRT հեռուսատաալիքի հաղորդավարուհին Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ԶՈւ-ի գործողությունների մասին լուրն ընթերցելիս հակաիշխանական հայտարարություն է հնչեցրել:

Ըստ Demokarthaber-ի՝ TRT-ի Twitter-յան էջում գրառումներից մեկը կարդալիս նա հայտարարել է, որ  «թուրքական Զու-ն Աֆրինում խաղաղ բնակչությանն է թիրախավորում»:

Աղմկահարույց հայտարարությունից հետո TRT-ն պարտավորվել է պարզաբանել կատարվածը՝ նշելով, որ «սխալմունք է եղել», և ներողություն է խնդրել կատարվածի համար:

Հաղորդավարուհին իր հերթին է ներողություն խնդրել և նշել, որ լուրն ընթերցելիս ինքը ցանկացել է ասել Քուրդիստանի բանվորական կուսակցություն, սակայն սխալմամբ արտաբերել է թուրքական ԶՈւ:

Հաղորդավարու նկատմամբ հետաքննություն է սկսվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել