Անձի բնորոշման թեստերը հաճախ ասոցացվում են խորհրդանիշների հետ։ Մեր այսօրվա թեստում եկեք դիտարկենք դռները։ Երբևէ առօրյա կյանքում դրանց վրա ուշադրություն դարձրե՞լ եք։ Դուք նկատե՞լ եք, որ դրանց իմաստը կարող է խորհրդանշական լինել․ եթե դուք ցանկանում եք կյանքում կատարել ևս մեկ քայլ, ապա նշանակում է, որ մի օր դուք պետք է բացեք ինչ-որ դուռ։ Այդպիսի դռները կարևոր են, դրանք ունեն տարբեր ձևեր և գույներ, կարող են լինել մետաղյա, փայտյա կամ ապակյա։

Խորհրդանշական է, որ դուռը կարող է ցույց տալ ճանապարհը դեպի նոր իրականություն կամ բոլորովին արգելափակել։

Եվ այսպես՝ դիտեք այս դռները, ո՞րը կընտրեիք.

Դուռ 1

Բաց մարդ եք, լի դրական էներգիայով։ Հարաբերությունները միշտ անկեղծ են, չեք թաքցնում ձեր զգացմունքները։ Կյանքը դուր է գալիս ձեզ։ Սիրում եք ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ։ Ձեր էնտուզիազմը վարակիչ է, մարդիկ ձեր կողքին իրենց հարմար են զգում։

Դուռ 2

Պարզ, համեստ մարդ եք, ով չի սիրում գրավել բոլորի ուշադրությունը։ Լսող եք։ Կատարում եք ձեր պարտավորությունները, հասնում նպատակներին։ Մի փոքր վառ գույները չեն խանգարի ձեզ։ Դրանք կարող են նոր արկածներ ու տպավորիչ հիշողություներ բերել ձեր կյանք։

Դուռ 3

Յուրահատուկ եք, հետաքրքիր անհատականություն։ Սիրում եք ուշադրություն գրավել, հիշվել մարդկանց կողմից։ Ինտելեկտուալ եք, պաշտում եք արվեստը, ձեզ հետաքրքրում են բազմաթիվ թեմաներ։ Երբեմն սավառնում եք երկնքում և կարող եք չափազանց պարզ ու միամիտ լինել։

Դուռ 4

Ընկալունակ եք, ստեղծագործ մարդ․ նույն խմբում են նաև երաժիշտներ, նկարիչներ, գրողներ։ Ձեզ բնորոշ են տրամադրության անկումները․ որոշ ժամանակ բաց եք, շփվող, բայց մի րոպե հետո փակվում եք ինքներդ ձեր մեջ։ Անձնական խնդիրները հուզում են ձեզ, նեղացնում, ինչը ցույց չեք տալիս։

Դուռ 5

Միշտ աջակցություն եք որոնում մտերիմների կողմից։ Աշխատում եք ողջ ուժով, փորձում անել առավելագույնը։ Սիրում եք աշխատանքներ, որոնք ստեղծագործական մոտեցում են պահանջում։ Երբեմն այնքան եք տարվում աշխատանքով, որ չեք տեսնում, թե ինչ է կատարվում ձեր շուրջ։ Հիշեք, որ աշխատանքը ձեր ամբողջ կյանքը չէ․ պարբերաբար հարկավոր է ընդմիջել և հանգստանալ։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել