Life.tert.am-ը գրում է.

Մայիսին Երևանում կանցկացնի «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ «Միսս Արմենիա» հհ նախագահ Գոհար Հարությունյանը  Tert.am Life–ի հետ զրույցում նոր բացահայտումներ է արել սպասվող մրցույթի, Նուռի պատրաստած նոր թագի և սպասվող փոփոխությունների  մասին։

Գոհարը նշեց, որ արդեն ընդունում են մասնակցության հայտեր Հայաստանից և Սփյուռքից։ Վերջին օրերին «Միսս Հայուհու» կազմակերպիչները քննարկում էին լողազգեստով ելույթը շոուում ներառել–չներառելու հարցը` հաշվի առնելով, որ 2013–ին «Միսս Աշխարհը» ևս հանեց լողազգեստներով ելույթը։ Մրցույթի տնօրենների խորհուրդը քննարկում էր աղջիկների` լողազգեստներով բաց ելույթի հարցը` նկատի ունենալով, որ հնարավոր է մասնակիցների թիվն անհամեմատ աճի, եթե լողազգեստով ելույթ չլինի։ Երկար քննարկումներից հետո, սակայն, տնօրենների խորհուրդը որոշել է չհանել այս համարը։

«Տնօրենների խորհրդի երկար քննարկումներից հետո որոշվեց, որ մեր մրցույթը համարձակ աղջիկների համար է։ Մենք փորձում ենք ընտրել ինքնավստահ, ինքնուրույն աղջիկների, քարոզել առողջ ապրելակերպ, ուժեղ, սպորտային մարմին։ Դա է պատճառը, որ որոշեցինք լողազգեստով ելույթը չփակել։ Մենք զարգացող երկիր ենք, իսկ լողազգեստով ելույթ չներառելը նորմալ է մուսուլմանական երկրներում։ «Միսս Աշխարհը» այդ հատվածը հանեց մուսուլմանական երկրներից մասնակիցներ ունենալու պատճառով։ Մենք որոշեցինք չկտրել շոուի ամենասպասված հատվածը»,– ասաց Գոհարը։

Դիտարկմանը, որ հիմա հասարակությունն ավելի բաց է դարձել, Գոհարը չհամաձայնեց։ Ըստ նրա` 1998 թվականին, երբ ինքն էր մասնակցում մրցույթի, աղջիկներն համար շատ ավելի նորմալ էր լողազգեստով  ելույթը, իսկ հիմա շատ են առնչվում այդ խնդրին, հատկապես, Սփյուռքի մասնակիցների դեպքում։

Գեղեցկուհին ասում է, որ այս տարի իրենք ավելի պատրաստված են, քանի որ փորձ ունեն։ «Չենք պատրաստվում կրկնել սխալները։ Սխալներ եղել են, չնայած բոլոր սխալները չէ, որ կապված են եղել կոնկրետ մեր կազմկոմիտեի հետ։ Այս տարի ավելի լավ մասնագետների կընդգրկենք թիմում։ Սցենարային առումով մենք ավելի շատ ներգրավված կլինենք։ Իհարկե, ամենակարևորն այն է, թե ինչպիսի աղջիկներ են կմասնակցեն և ինչ որակի աղջիկ կհաղթի։ Ավելի շատ ուժերը կենտրոնացնելու ենք այդ ուղղությամբ։ Այս տարի ավելի հեշտ կլինի, քանի որ շատերը գիտեն մրցույթի մասին։ Արտերկրում մենք ունենք մարդիկ, որոնք իրենց համայնքներում նախնական մրցույթներ են կազմակերպում»,– ասաց Գոհարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել