Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմի նկարահանումներից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա իր ոտքը կոտրում: Տեսանյութը ցուցադրվել է BBC հեռուստաալիքով՝ The Graham Norton Show-ի ժամանակ, այնուհետև տեղադրվել է YouTube-ում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է դերասանը մի տանիքից մյուսը թռչելիս բախվում պատին և ոտքը ոլորում: Քրուզի խոսքով՝ ինքը պետք է բախվեր պատին, այնուհետև ձգվեր և վազեր առաջ, բայց իսկույն հասկացել է, որ կոտրվածք ունի և խնդրել է իրեն հիվանանոց տեղափոխել: Նա ստիպված է եղել երկու ամիս ընդհատել նկարահանումները:

Ռեժիսոր Քրիստոֆեր Մաքուորիի «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմը էկրան կբարձրանա 2018թ. հուլիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել