Հնարավոր է համեղ ուտել և չկուտակել ավելորդ կիլոգրամներ։ Դրա համար պարզապես հարկավոր է օգտագործել առողջ սնունդ և ճիշտ համադրել օգտագործվող մթերքը։ Fithacker.ru-ն ներկայացրել է պաղպաղակի բաղադրատոմս, որը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել։

Բաղադրիչներ

  • անյուղ կաթնաշոռ՝ 150 գրամ
  • 1 տոկոս յուղայնությամբ կեֆիր՝ 150 գրամ
  • սառեցված ելակ՝ 130 գրամ
  • չամիչ՝ 15 գրամ
  • հանքային ջուր՝ 50 մլ։

Ցանկության դեպքում կարող եք նաև արքայախնձոր, ծիրանի չիր կամ ընդեղեն օգտագործել։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, լցրեք տարաների մեջ, դրեք սառցարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել