Այ մարդ, էս ԲՀԿ-ում տենց էլ չսովորեցին նորմալ-մարդավարի-համաձայնեցված ու ոչ իրարամերժ հայտարարություններ անել: Էդ նրանից ա, որ կուսակցությունում կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են ոչ թե ըստ իրական արժանիքների ու կազմակերպչական ունակությունների, այլ ըստ Ծառուկյանին սապոնվելու վիրտուոզ ունակության ու ըստ «վերևներից եկող» հրահանգների:
Հերթական անգամ ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին խփող հայտարարություն անողը Գուրգեն Արսենյանն է, ով հայտարարել է, որ համաձայն է Վովա Գասպարյանի հետ, որ քայլելն ու վազելը օգտակար են առողջությանը, իսկ ոստիկանությունները գործել են իրենց իրավասությունների ու դերակատարության սահմանում: Հետո երևի գլխի ա ընկել, որ նենց բան ա ասել, որ Ծառուկյանն իմանա, կարող ա Վերտուով իրա ոտքին զանգի, ու միանգամից հիշեցրել ա, որ Ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն ա, ու Ոստիկանությունը, այնուամենայնիվ, լավ կանի՝ պարզաբանումներ տա, եթե ինքը գործել է տարանջատման մասին ինչ-որ հրամանով:
Տղերք, լավ էլի․․․ Հոգնացրեցիք ձեր էքսպրոմտներով, հեսա էն Նաիրա Զոհրաբյանն էլ էլի ասելու ա, որ Գուրգեն Արսենյանն իր անձնական կարծիքն է արտահայտել, ու էլի ազգս շիվարած մնա ԲՀԿ-ի անձնակարծիքային ճոխության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել