Ոչ ոք, այդ թվում՝ նաև ես, չի վիճարկում ծխախոտի դեմ պայքարը: Ծխելն ամենամեծ հիմարությունն է, իհարկե: Կարծում եմ, որ ՖԲ և լրատվամիջոցներում բարձրացած աղմուկը ոչ թե բուն պայքարի մասով է, այլ`օրենքի նախագծի, որն, ամենայն հավանականությամբ, առողջապահության նախարարության ինչ-որ չինովնիկների ոչ ադեկվատ աշխատանքի արդյունք է: 100%-ով կարող եմ ասել, որ ինչ-որ «խելոք» չինովնիկ վերցրել է ինչ-որ մի անկապ երկրի օրենք, Գուգլ տրանսլիտով թարգմանել այն և copy-past-ով ներբերնել նախարարության կայք: Ու հետո մեկ այլ «խելոք» առաջարկել է օրենքի նախագծից ավելի ապուշ տուգանքներ: Որովհետև գոե բժիշկները պիտի իմանան, որ ծխելը շատ դեպքերում ոչ թե հաճույք է, այլ՝ կախվածություն: Հատկապես մեծ տարիքում: Իսկ կախվածությունը հիվանդություն է: Օրինակ՝ իմ պարագայում դա հենց այդպես է: Գոնե այդպես են ինձ ասել բազմաթիվ բժիշկներ: Իսկ հիվանդին նման չափերով տուգանելը համարում եմ ԱՆԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ: Կներեք վիրավորելու համար, բայց այլ տարբերակ չգտա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել