Մոտ վեց ամիս թիմային աշխատանքի արդյունքում Թումանյանի նորացված «Ջազզվեն» իր այցելուներին ներկայանում է մոդեռն և հայկական դիզայնով, թարմացված մենյուով և հարմարավետ ինտերիերով: Երեկ տեղի ունեցավ հունվարի հինգից այցելուների առաջ իր դռները բացած Թումանյանի «Ջազզվե»-ի պաշտոնական բացումը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: «Ջազզվեի» բրենդինգի հիմքում Թումանյանի պոեմի հայտնի հերոսուհիներն են՝ Անուշը, Թամարը և Գոհարը: Թումանյանական հերոսուհիները տարազով շրջում էին սրճարանով՝ պահպանելով կոնցեպտի տրամադրությունը: Ի դեպ՝ այս կոնցեպտը հետագայում փոխանցվելու է «Ջազզվե» սրճարանի մյուս սրահներին: Երեկոյի տրամադրությունն ապահովում էր DJ Guevo-ն, իսկ հետաքրքիր դրվագները ներկայացնում է BlogNews LIFE-ը:

Նոր կոնցեպտը ստեղծելու համար մեծ թիմ էր ձևավորվել։ Դիզայներները՝ Տիգրան Համալբաշյանը (ինտերիեր դիզայներ), Նոնա Իսաջանյանը (գրաֆիկ դիզայներ) և Վիլյամ Կարապետյանը (գրաֆիկ դիզայներ), հաշվի են առել յուրաքանչյուր մանրուք: Սրահները տարբեր են և հարմար տարբեր առիթներ նշելու համար:

Ի դեպ՝ նշենք, որ սրճարանի տարածքը մեծացել է՝ ստանալով վերանդայի տեսք, որը փակված է ապակիներով: Բարը տեղափոխվել է սրճարանի կենտրոն և բաժանվել հատվածների: Սրճարանի ճաշացանկում էլ են փոփոխություններ եղել. մենյուն ունի երեք գիծ` հայկական, հիմնական և իտալական: Թումանյանի «Ջազզվեն» դարձել է ավելի երիտասարդական վայր:

                                                                      Հասցե. Թումանյան 35
                                                         հեռ.  (+374 10) 53 20 48, (+374 95) 55 99 03

«Ջազզվեն» թողարկեց իր նոր` «Թամար», «Անուշ» և «Գոհար» սուրճերը: Սրճարանի նախասրահում գործող «Ջազզվե բուտիկ»-ում  կարող եք ձեռք բերել նվեր-տուփը, որում ներառված են սուրճի երեք տեսակները և բաժակներ: «Ջազզվե բուտիկ»-ում վաճառվում են ոչ միայն հետաքրքիր նվերներ, այլև հագուստի նմուշներ` ստեղծված «Ջազզվեի» ոճով:

«Ջազզվե» սուրճի ստեղծման պատմությունն էլ է հետաքրքիր։ Հովհաննես Թումանյանը շատ էր սիրում սուրճ, նույնիսկ կա լեգենդ, որ «սուրճ» բառը հորինել է Հովհաննես Թումանյանը Ղազարոս Աղայանի հետ միասին սուրճ խմելիս: Բացի այդ՝ «Ջազզվե»-ի գլխավոր երկու սրճարանները գտնվում են Թումանյան փողոցի վրա:

Որպես եզրափակում նշենք, որ այս կոնցեպտը հետագայում տարածվելու է Ջազզվե սրճարանների մյուս ցանցերի վրա:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել