Աշխարհում ամենամատչելի միջոցներից մեկը բրնձաջուրն է:

Արդյունավետությամբ և բազմազանությամբ այն կարելի է համեմատել սոդայի կամ կիտրոնի հյութի հետ:

Ներկայացնում ենք ասիական բաղադրատոմսեր, որոնք այժմ ամբողջ աշխարհում շատ տարածված են:

1. Բրնձով մաշկի մաքրում

Բրնձաջուրը պարունակում է В, С, Е վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր: Այս ամենը նեղացնում են ծակոտիները, փափկեցնում մաշկը: Ընդ որում՝ այն պաշտպանում է մաշկը արևից: Անհրաժեշտ է նախօրոք լվացած մեկ բաժակ բրինձը 15 րոպե թրջել և դեմքը լվանալ այդ ջրով:

2. Բրնձաջուրը՝ մազերի համար

Եթե բրնձաջրով լվանաք կամ պարզաջրեք մազերը, ապա դրանք կփափկեն և կփայլեն՝ առանց թանկարժեք միջոցների:

3. Բրնձաջուրը՝ նիհարելու համար

Նիհարելու համար անհրաժեշտ է 1 բաժակ բրինձը 4-7 բաժակ ջրով եփել և այդ ջուրը խմել նախաճաշին, ինչպես նաև օրվա ընթացքում:

Առավել օգտակար կլինի օրվա մեջ մեկ անգամ սնունդ ընդունելը փոխարինել բրնձի ջրով, քանի որ սննդի մեկ չափաբաժինը պարունակում է մոտավորապես 650 կալորիա, մինչդեռ մեկ բաժակ բրնձի ջուրը՝ 150:

4. Ֆերմենտացված բրնձաջուրը՝ որպես բուժող և երիտասարդացնող միջոց

Այս ջուրն ավելի սննդարար է, դրա բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, հանքանյութեր, վիտամին Е և ֆերմենտներ: Այս բաղադրությամբ բրնձաջուրն օգտագործվում է սպիների, ցաների բուժման նպատակով, այն նվազեցնում է կնճիռները, բուժում բորբոքումները և մաշկն ավելի փայլուն դարձնում:

Ճապոնացի կանայք այս ջրով իրենց մազերը սկսել են լվանալ դեռ հնագույն ժամանակներից: Այն լավ է ազդում ոչ միայն մազերի վերականգնման, այլև աճի վրա:

Այսպիսի ջուր ստանալու համար Ճապոնիայում երբեք եփելուց հետո բրնձի ջուրը չեն թափում, այն հավաքում են և օգտագործում իրենց կարիքների համար: Ջուրը հավաքում են, երբ բրինձը սկսում է եռալ: Ջուրը հավաքելուց հետո այն մեկ օր թթվեցնում են սենյակային ջերմաստիճանում, այնուհետև ֆերմենտացումը կանգնեցնելու համար եռացնում ուժեղ կրակի վրա, սառեցնում և մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել