Ներկայացնում ենք մի տղամարդու պատմություն, որը պայթեցրեց համացանցը: Այն մասին է, թե ինչպես է պետք գնահատել կյանքը և այն գիտակցված ապրել:

«Մի քանի ամիս առաջ ընկերս ինձ իր մոտ կանչեց: Նա ինձ տարավ ննջասենյակ և պահարանի միջից ծանրոց հանեց: Դրա մեջ նրա կնոջ ներքնազգեստն էր:

«Ես այս հրաշալի լրակազմը գնեցի սիրելի կնոջս համար նորաձևության շաբաթվա ժամանակ, երբ մեզ հաջողվեց Փարիզում լինել: Բայց նա այն այդպես էլ չհագավ: Հասկանում ես, չգիտես ինչու, պահեց առանձնահատուկ դեպքի համար: Եվ ահա ձգձգել պետք չէ, դեպքը եղավ առանց մեր կամքի»:

Նա ծանրոցը դրեց իրերի մոտ, որոնք պատրաստված էին թաղման համար: Բանն այն է, որ մեր հանդիպումից մեկ օր առաջ նրա կինը մահացել էր:

Ընկերս մի քիչ լռեց ու ասաց. «Միայն հիմա ես հասկացա, որ անիմաստ է ինչ-որ բան «հետո»-ի թողնել: Ամեն օրը, ամեն րոպեն հենց այդ առանձնահատուկ դեպքն է»:

Նրա խոսքերը փոխեցին իմ մտածողությունը:

Հիմա ես ապրում եմ այս օրով և ոչնչից չեմ վախենում:

Ես հանեցի հախճապակե բաժակները, որոնք ինձ ժամանակին նվիրել էին հարսանիքին՝ դրանցով գինի խմելու համար: Սկսեցի հագնել լավագույն կոստյումներս, ամեն օր օգտագործել սիրելի օծանելիքներս՝ առաց տոնական առիթի:

Ես մոռացա «երբևէ» և «մի անգամ» խոսքերը:

Հիմա ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում, երջանկությունը թողնում եմ իմ կյանք: Համարում եմ, որ իմ ամեն օրն առանձնահատուկ է, պարզապես որովհետև այն կա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել