«Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու տեղեկությունները երեկ պաշտոնապես թեև չէին հաստատվել, սակայն լուրեր կային, որ նրա հետ իրերն է հավաքում նաև տեղակալը՝ Արսեն Համբարձումյանը, որը բոլոր պաշտոններում կրնկակոխ հետևել է Օսիկյանին։

 

Երբ վերջինս դարձավ փոխոստիկանապետ, Համբարձումյանը նշանակվեց Օսիկյանի օգնական։ Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքները համակարգելու ժամանակ էլ Համբարձումյանն ОВИР-ի պետի տեղակալ նշանակվեց։

 

Ի դեպ, երբ տարիներ առաջ անձնագրային վարչությունում ստուգումներ եղան, չարաշահումներ և թերացումներ հայտնաբերվեցին, Համբարձումյանին մի կերպ հաջողվեց խուսափել ազատման վտանգից: Մինչդեռ վարչության պետը՝ Նորայր Մուրադխանյանը, իր երկու տեղակալներով լքեց վարչությունը:

 

Որքան էլ տարօրինակ թվա, բայց միայն պետական պաշտոն զբաղեցնող, ՔԿՎ պետի տեղակալ Համբարձումյանն ավելի հարուստ է, քան նրա շեֆը։ Վերջին հայտարարագրում նրա տարեկան եկամուտները կազմել են 200 հազար եվրո և 50 հազար դոլար, իսկ Օսիկյանինը՝ մոտ տասն անգամ քիչ՝ 15 մլն դրամ և 12 հազար դոլար։

 

Երեկ արդեն տեղեկություններ կային, որ Օսիկյանը կվերադառնա ոստիկանություն, որտեղից 2014-ին է տեղափոխվել ՔԿ վարչություն։ Ոստիկանապետի տեղակալներից Գագիկ Համբարձումյանը թոշակի է անցնում և կհեռանա համակարգից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել