«ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Օսիկյանին պաշտոնանկ անելու առաջարկը: Ու քանի որ ԱՆ ՔԿ վարչության պետին նշանակում և ազատում է նախագահը, առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

 

Մեր տեղեկություններով` այս ամենի պատճառը մի շարք ՔԿՀ-ներում նախորդ տարի բացահայտված կոռուպցիոն սկանդալներն են, որոնց արդյունքում եղան պաշտոնանկություններ և անգամ ձերբակալություններ: «Ժողովուրդ»-ին  լուրեր հասան, որ հիմա իշխանական վերնախավում որպես Օսիկյանին փոխարինող քննարկվում է Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին պետ Աշոտ Գիզիրյանի անունը: Սակայն գեներալ Գիզիրյանը երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ առաջարկ լինելու դեպքում արդյո՞ք կհամաձայնի ստանձնել այդ պաշտոնը, Գիզիրյանը նույն պատասխանը տվեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել