Ճապոնացի ուսանողների խումբը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ իրենց չափազանց մեծ հաշիվ են ներկայացրել՝ երեք սթեյքի և տապակած ձկան համար՝ 1100 եվրո:

Խմում էին նրանք միայն ջուր: Նրանք պաշտոնական բողոք են ներկայացրել իրենց իրավունքների ոտնահարման համար:

Բայց պարզվում է, որ այդպիսի հաշիվը լրիվ նորմալ է եղել, քանի որ մենյուում ներկայացված գները 100 գրամի համար են, իսկ ռեստորանում չափաքանակն ավելի մեծ է տրվում:

Իրականում զբոսաշրջիկների համար գրավիչ այս քաղաքում նման դեպքեր հաճախ են պատահում: Իհարկե, հենց այս ռեստորանի վերաբերյալ մեկնաբանությունները սոցկայքերում այնքան էլ դրական չեն, բայց Վենետիկում կերակուր ընտրելիս ամեն դեպքում պետք է ուշադիր զննել մենյուն և գնացուցակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել