Նյու Յորքից Դեսմոնդ Նապոլեսն ընդամենը 10 տարեկան է, բայց արդեն ունի իր սեփական ակումբը: Նա այն ստեղծել է տրանսվիստիտ երեխաների համար, ովքեր փնտրում են վայր, ուր կարելի է ազատ լինել, այն, ինչ կաս: Ակումբի միակ պայմանն այն է, որ անդամները պետք է միայն երեխաներ լինեն:

Այս լուրը ցնցել է համաշխարհային լրատվամիջոցներին: Տղան միայն ուղղակի տղա չէ, ում դուր է գալիս կանանց շորեր հագնել: Նա այն երեխան է, ով հանդես է եկել տրանսսեքսուալ երգիչ Jinkx Monsoon-ի տեսահոլովակում: Նա նաև մասնակցել է 2015 թվականի գեյ-երթին:

Ծնողները սկզբում պայքարել են երեխայի հակումների դեմ, սակայն հետո հասկացել, որ դա քմահաճույք չէ, այլ՝ իրականություն: Նրանք հաշտվել են այդ մտքի հետ և թույլատրել հագնել այն, ինչ տղան է ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել