Քնած ժամանակ խոսելու սովորությունը զվարճալի է թվում: Վերջերս այս փաստի վերաբերյալ ուսումնասիրություններ էին կատարվում՝ պարզելու համար՝ ինչ են ասում մարդիկ հիմնականում:

Հանգամանքը լինում է ժառանգական կամ հայտնվում է սթրեսի ժամանակ: Ահա թե ինչպես են անցկացրել ուսումնասիրությունը: Մասնակցում էին 232 հասուն մարդիկ, որոնց մի մասն ուներ քնի հետ խնդիրներ, իսկ մնացածը՝ ոչ: Խմբին մի քանի գիշերվա ընթացքում ձայնագրել են: Ընդհանուր ստացվել էր քնի մեջ խոսելու 883 դեպք՝ 3349 բառի պարունակությամբ:

Հիմնականում մարդիկ արտաբերում էին «ոչ» բառը: 24%-ն արտահայտում էր ժխտական բառեր, 22%-ը՝ վիրավորանքներ, իսկ 10%-ը երդվում էր ինչ-որ բանով: Գիտնականները կարծում են, որ բացասական խոսքերը լինում են էմոցիոնալ քնի անցման պահին, և դա պայմանավորված է առօրյայում բարձր հուզականությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել