Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօրվանից սկսել է կադրային փոփոխությունները:

Ոստիկանապետն այս անգամ ազատումները սկսել է Հանրապետության երրորդ քաղաքից՝ Վանաձորից:

Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Այվազյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականի սեպտեմբերին՝ ազատվելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից: Տեղեկացանք, որ Բազումի բաժնի պետի պաշտոնն այս պահին թափուր է:

Ոստիկանությունից հաստատեցին Այվազյանի ազատման վերաբերյալ մեր տեղեկությունները՝ չնշելով սակայն ազատաման պատճառը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել