Armtimes.com-ը գրում է.

Մեծ Բրիտանայի պաշտպանության նախարար Գեւին Վիլյամոսնը ներկայացրել է Անգլիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարը, որն, ըստ նրա, ենթադրում է իր երկրի կենսական ենթակառուցվածքների եւ մեծ թվով մարդկանց ոչնչացում։

Այս հայտարարությունը Ռուսաստանի ՊՆ-ում որակել են բանականության սահմաններից դուրս, որի նպատակ է ՌԴ-ի կերպարի դեմոնիզացիայի միջոցով ավելի մեծ գումար պոկել բյուջեից պաշտպանության ոլորտի ծախսերի ապահովման համար։

Ռուսաստանը մշակում է բրիտանական կենսական կարեւորության ենթակառուցվածքների ոչնչացման ծրագեր, որի հնարավոր իրականացնում Մեծ Բրիտանիայում կառաջացնի մեծ պանիկա, քաոս եւ կահնգեցնի բազմաթիվ զոհերի։ Նման հայտարարությամբ Մեծ Բրիտանայի պաշտպանության նախարար Գեւին Վիլյամոսնը հանդես է եկել The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի հարձակողական ծրագիրը չի լինելու դեսանտի կամ զորքերի իջեցում Մեծ Բրիտանիայի ափերին։ Նրանք մտածելու են հետեւյալ կերպ․ «Ինչպե՞ս մեծ վնաս հասցնել Բրիտանիային, այդ երկրի տնտեսությանը, ու հողին հավասարեցնել նրա ենթակառուցվածքները՝ իրականում հանգեցնելով հազարավոր մարդկային զոհերի եւ ստեղծելով բացարձակ քաոս երկրում»։ Սա իրական սպառնալիք է, որի առջեւ կանգնած է մեր պետությունը», - պնդել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել