Սուրբ Զատիկի տոնին երեխաների համար ամենազվարճալի ու հետաքրքիր պահը  ըստ իս դա ձուն ներկելն է և ներկած ձուն ուտելը: Հաճախ մեր մայրիկները, քույրիկները, տատիկները ձուն ներկելու համար խանութից ներկեր են գնում և դրանցով էլ ներկում: Այդ ներկերը չնայած այն բանին,որ նախատեսված են սննդի մեջ օգտագործելու համար, այնուամենայնիվ կարող են վնասել փոքրիկների առողջությանը: Իսկ ի՞նչ անել, եթե չեք ուզում վնասել Ձեր և Ձեր երեխայի առողջությանը  և չեք ցանկանում զրկել երեխաների ներկված ձու ուտելու հաճույքից:
Ահա մի քանի խորհուրդ, ինպես կարող եք ներկել ձուն առանց քիմիական հավելումների:

                      
Կարմիր
  • կարմիր սոխի կեղևը եռացրեք  ձվերի հետ 
  • նռան հյութ օգտագործեք ձվերը եփելուց հետո

Նարնջագույն

  • դեղին սոխի կեղևը եռացրեք  ձվերի հետ
Դեղին
  • լիմոնի կամ նարնջի կեղևը եռացրեք ձվերի հետ
Մուգ դեղին
  • եռացրեք ձվերը սամիթի սերմերի հետ
Դեղնականաչ
  • վառ կանաչ խնձորը եռացրեք ձվերի հետ
Դարչնագույն
  • ընկույզի կեղևը եռացրեք ձվերի հետ
  • սև սուրճը եռացրեք ձվերի հետ
  • լուծվող սուրճը եռացրեք ձվերի հետ
Կապույտ
  • պահածոյացված հապալաս օգտագործեք ձվերը եփելուց հետո
  • կարմիր կաղամբի տերևները եռացրեք ձվերի հետ
  • խաղողի հյութ օգտագործեք ձվերը եփելուց հետո

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել