Նոր տարին շատ անհաջող է սկսվել կոլումբիացի երգչուհի Շակիրայի համար։ Պարզվում է՝ Իսպանիայի իշխանությունները կասկածում են աստղին հարկերից խուսափելու մեջ։ Իսկ քանի որ դա Իսպանիայում բավական լուրջ հանցագործություն է համարվում, ապա երգչուհուն մինչև երկու տարի ազատազրկում է սպառնում, ինչպես նաև խոշոր տուգանք։

Ինչպես հայտարարում է հարկային ծառայությունը, 2011-2014 թվականներին Շակիրան պետք է գրանցվեր որպես Իսպանիայի բնակիչ, քանի որ հենց այդ ժամանակ է նա դարձել ֆուտբոլիստ Ժերար Պիկեի քաղաքացիական կինը և երկու երեխա ունեցել նրա համար, և այդ պատճառով էլ պարտավոր է վճարել հարկերը երկրի ներսում։ Շակիրայի ներկայացուցիչներն այլ կարծիքի են և երգչուհու գործողություններում որևէ հանցակազմ չեն տեսնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել