Ամերիկյան երգչուհի Մադոննան հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին սադրիչ լուսանկարներով։ Այս անգամ Instagram-ում նրա հրապարակած լուսանկարն ավելի շատ հիասթափություն, քան հիացմունք է առաջացրել։

Image result

Լուսանկարում 59-ամյա աստղը մերկացած է մինչև գոտկատեղը և ձեռքում Ջոկոնդայի պատկերով Louis Vuitton բրենդի պայուսակ է։ Որպեսզի մի քիչ ծածկի կուրծքը, Մադոննան նկարի վրա սև խաչ է արել, բայց դա առանձնապես բան չի փոխել։

Երկրպագուները նման ազատությունը չեն գնահատել։

«Մի՞թե պարտադիր պետք է կուրծքդ ցույց տաս, որպեսզի ցուցադրես ֆեմինիստ լինելդ։ Ինձ համար սա էքսգիբիցիոնիզմ է, ոչ թե ֆեմինիզմ»,– մեկնաբանել է @saintchristian666 օգտատերը։

«Ինձ շատ է դուր գալիս այն, ինչ դուք անում եք, բայց սա արդեն չափն անցնում է»,- նկարի տակ մեկնաբանություն է թողել մեկ այլ օգտատեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել