Գերմանիայում դպրոց–ինտերնատի 67-ամյա աշխատակցուհին առանց թույլտվության կերած շոկոլադի պատճառով քիչ է մնացել՝ կորցնի աշխատանքը։

«2017 թվականին Հայդելբերգում շոկոլադի սալիկի գողության դեպք է հետաքննվել։ Դպրոց-ինտերնատի 67-ամյա աշխատակցուհին առանց թույլտվություն հարցնելու կերել է 2.5 եվրո արժողությամբ շոկոլադը, որն իր կոլեգային է պատկանել։ Չնայած գողոնի ծիծաղելի արժեքին՝ գործը դատարան է հասել։ Կողմերը կարողացել են պայմանավորվել, և հեռացման դիմումը փոխարինվել է նկատողությամբ։ Որպես մեղմացուցիչ հանգամանք է ընդունվել այն փաստը, որ կինը այդտեղ 37 տարի աշխատել է»,– ասվում է Deutsche Welle-ի հոդվածում։

Նշվում է, որ նման ստաժի դեպքում սովորաբար դատավորները որոշում են, որ աշխատանքից հեռացնելը չափազանց խիստ պատիժ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել