Այս երկու հրաշք բաղադրիչները կարող են օգնել ձեզ ազատվել ավելորդ քաշից։ Այս հյութն այրում է հարյուրավոր կալորիաներ, քանի դեռ դուք նստած գիրք եք կարդում։

Դարչնի և մեղրի բուժիչ միջոցների մասին գիտեն գրեթե բոլորը։

Սակայն այն, ինչը հնարավոր է՝ դուք չգիտեք, դա այն է, որ այս հրաշալի բաղադրիչները կարող են ձեզ ազատել ավելորդ կիլոգրամներից։

Փորձեք այս ըմպելիքը, որը համարվում է համեղ և հեշտ պատրաստվող, արագացնում է նյութափոխանակությունը և օգնում է ազատվել ավելորդ քաշից, անգամ երբ դուք պարզապես նստած եք։

Մենք չենք ասում, որ պետք է մոռանալ մարզումների մասին, սակայն եթե դուք չեք սիրում աշխատել ձեր վրա և շարժվել, ապա կան նաև այլ տարբերակներ։

Սա դրանցից մեկն է։

Ձեզ հարկավոր է՝

  • 2 ճաշի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ դարչին,
  • 250 մլ ջուր։

Պատրաստման եղանակը՝

1) Խորհուրդ տրված քանակը կարող է փոփոխվել, սակայն կարևորն այն է, որ դուք միշտ պետք է օգտագործեք 2 բաժին մեղր և մեկ բաժին դարչին։ Պատրաստեք այնքան, ինչքան ձեզ պետք է։

2) Եռացրեք ջուրը։

3) Լցրեք եռացող ջուրը դարչնի վրա։ Ծածկեք բաժակը և թողեք՝ սառչի մինչև այն ջերմաստիճանը, որի ժամանակ կարելի է օգտագործել ըմպելիքը։

4) Ավելացրեք մեղր այն ժամանակ, երբ ըմպելիքը կսառչի։ Երբեք մի լցրեք մեղրը տաք ջրի մեջ, քանի որ տաքությունը վերացնում է դրա ֆերմենտները և այլ սնուցող նյութերը։

5) Խմեք ըմպելիքի կեսը քնելուց առաջ։ Երկրորդ կեսը դրեք սառնարանում և խմեք առավոտյան, սակայն առանց կրկնակի անգամ տաքացնելու։

Հիշեք այս ըմպելիքը միայն գործում է, եթե օգտագործեք դատարկ ստամոքսին։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել