Ծխելու ու չծխելու թեման շարունակելով ասեմ, որ iQos-ը, նույն ինքը՝ էլեկտրոնային սիգարետ կոչվածը, շատ լավ լուծում կարող է լինել այդ խնդրում։ Հայտնի օրենքը չի տարածվում դրանց վրա, դրանք անվտանգ են շրջապատի մարդկանց համար, իսկ ծխողի վրա վնասակար կամ չեզոք ազդեցությունը դեռևս լիովին ապացուցված չէ։ Չնայած պոտենցիալ վտանգ ներկայացնող ծխախոտը ծխողի համար էական տարբերություն չկա, թե ինչով կթունավորվեն իրենց նյարդերը հանգստացնելիս։ 
Այլընտրանքային լուծում այնուամենայնիվ կա՝ տուգանքներից խուսափելու ու շրջապատին թունավորումից զերծ պահելու համար, մնում է՝ մեր հասարակությունն այդքան ցավագին չընդունի հակածխախոտային օրենքն ու փորձի հնարավորինս մաքուր պահել իր շրջապատի օդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել